32651 դիտում
20:46 09-04-2024
Ավտովթար՝ Երևանում․ Քրեական ոստիկանության դիմաց բախվել են «Rolls-Royce»-ն ու «Chevrolet Volt»-ը․ ճանապարհը մասամբ դարձել է անանցանելի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Նալբանդյան փողոցում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 27-ամյա Արման Գրիգորյանի վարած «Rolls-Royce» մակնիշի և 41-ամյա Տիգրան Բաբայանի վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հրանտ Աբրահամյանն ու Արամո Մարգարյանը։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
Նմանատիպ նյութեր
373201 դիտում
18:12 28-11-2020
Ավտովթար Երևանում. բախվել են Toyota-ն և հայտնի գործարարի Rolls Royce-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2146 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)