71925 դիտում
14:26 11-04-2024
Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. մի քանի ժամ է՝ Հյուսիս-հարավ կառուցվող ճանապարհի Մալաթիա-Չարբախ հատվածում կուտակված անձրևաջուրը արհեստական խցանումներ է առաջացրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի ժամ է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան տեղացած անձրևի հետևանքով Հյուսիս-հարավ ավտոճանապարհի հարավարևմտյան թաղամասից դեպի Չարբախ թաղամաս տանող հատվածում՝ վերջերս բացված կամրջի տակ անձրևաջրերը երթևեկությունը կաթվածահար են դարձրել:
Վարորդները մեծ դժվարությամբ են անցնում այդ հատվածով, ինչի պատճառով էլ առաջանում է արհեստական խցանում:
Թե ով պետք է խոտանը վերացնի՝ վարորդները չգիտեն, նշում էին՝ կամ Երևանի քաղաքապետարանը, կամ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը, բայց որ խնդիրը կա ու ամեն անգամ հորդառատ անձրևներից հետո նման բարձիթողի պատկեր է նշված վայրում արձանագրվում, գաղտնիք չէ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 178+
178+