211652_close_icon
views-count47894 դիտում article-date 15:57 11-04-2024

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. Ծերենցի փողոցում կեղտաջրերը ողողել են 10-ից ավելի տներ, որոշ հատվածներում բարձրությունը հասնում է մինչև 80 սմ-ի. բնակիչներին միայն օգնում է թաղապետարանը, իսկ «Վեոլիա ջուրը» ջայլամի կեցվածք է ընդունել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 11-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Մալաթի-Սեբաստիա վարչական շրջանում:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ծերենցի փողոցում մի քանի դիտահորերի խցանման պատճառով կեղտաջրերը լցվել են մոտ 10-ից ավելի բնակիչների սեփական տներ:

Մի քանի տների բակերում կեղտաջրերը հասնում են 40-80 սմ բարձրության ու բնակիչները չեն կարողանում ներս ու դուրս անել:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին.

«Տևական ժամանակ է՝ այս խնդիրը կա, մեզ միայն օգնել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի եկավար Ռոմիկ Մխիթարյանը, ով ինչպես կարողացել աջակցել է, անգամ հատուկ փչող ավտոմեքենաներ է ուղարկել, որոնք եկել են, դիտահորերը փչել ու կեղտաջրերը դադարել են հոսել, սակայն այդ ամենը տևել է մի քանի օր:

«Վեոլիա ջուր» զանգահարում ենք, կարելի է ասել՝ ոնց որ մեռելատուն ըկնես:

Ոչ մի դրական արձագանք «Վեոլիա ջրի» կողմից չկա, թողնես միայն ասեն՝ վճարումները ժամանակին արեք, իսկ բոլորս կանոնավոր վճարումներն անում ենք, ու ոչ մի դրական արդյունք:

Հիմա էս կեղտաջրերը, որ ողողել են էս 10 տները, ով է փոխհատուցելու մարդկանց վնասը:

էլ չենք ասում, որ փողոցում արդեն տիրում է գարշահոտություն ու հակասանիտարական վիճակ: Ասում են, թե մենք սպառողին միշտ սատար ենք կանգնում, բա «Վեոլիա ջուր», եթե էսպես ես սատար կանգնելու,վայ էն սպառողին, որ փորձում է հույսը դնել քեզ վրա:

Քաղաքակիրթ երկրում նման փնթի աշխատաոճի համար պատասխանատուները ոչ միայն կհեռացվեին աշխատանքից, այլ նաև սպառողների կրած վնասը կփոխհատուցեին, իսկ մեզ մոտ «Վեոլիա ջրի» չինովնիկները արհամարհած ունեն սպառողին ու ասես մտածում են միայն իրենց թափանները լցնելու մասին:

Միայն մեր թաղապետից ենք, որ սրտացավություն ենք զգացել, բայց դա թաղապետարանի գործն էլ չի, այլ «Վեոլիա ջրինը», էնպես որ լավ կլինի Երևանի քաղաքապետարանը, և ինչու չէ՝ նաև կառավարությունը «Վեոլիա ջրի» օձիքից բռնի ու դուրս շպրտի մեր առօրյայից:

Դրանք տզրուկի նման մեր արյունն են ծծում, արդեն համբեության բաժակը լցվել է»,-նշում էին բնակիչները:

Այս պահին բնակիչներն իրենց սեփական միջոցներով հատուկ տեխնիկա են բերել նշված վայր ու փորձում են խնդիրն ինչպես կարող են լուծել, բայց այս հարցը պետք է լուծի սպառողների հաշվին փորները լցրած «Վեոլիա ջուր»-ը:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր