211652_close_icon
views-count844 դիտում article-date 10:53 12-04-2024

Սկսում ենք պետական դավաճանության կասկածով գլխավոր դատախազություն դիմելու գործընթաց. Սուրեն Պետրոսյան

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը տեղեկացնում է, որ «Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնը պատրաստվում է  դիմել  ՀՀ Գլխավոր դատախազություն` ՀՀ պաշտոնյանների կողմից պետական դավաճանության իրականացման կասկածով:

Հայտարարարության մեջ մասնավորապես ասված է.

«Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին կամ Արարատ Միրզոյանին 2 օր ժամանակ էինք տվել, որպեսզի նրանցից որևէ մեկն այցելի Ոսկեպար և գյուղի բնակիչներին բացատրություն տա, թե ինչ հիմքով են Եվրամիության դիտորդակայն առաքելության ներկայացուցիչներն իրենց իմացությամբ և պետական մարմինների թողտվությամբ ՀՀ սուվերեն տարածքի բազմաթիվ հատվածներ դիտարկել ադրբեջանական և շրջանցել դրանք։

Արդեն լրացել է երկուօրյա ժամկետը և նրանցից որևէ մեկը Ոսկեպար գյուղ չի այցելել, հետևաբար մենք սկսում ենք ՀՀ Գլխավոր դատախազություն պետական դավաճանության կասկածով դիմումի ներկայացման գործընթացը»:

Նմանատիպ նյութեր