1147 դիտում
13:13 12-04-2024
ՊԵԿ-ը ՀՀ ներմուծված առաքանիներից հայտնաբերել է 1405 գրամ «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնում օրերս օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Հայաստանի Հանրապետություն է ներմուծվելու թմրամիջոցների պարունակությամբ 3 միջազգային սուրհանդակային առաքանի։
Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության բացթողնման բաժնի աշխատակիցները, Զվարթնոց օդանավակայանի կարգո բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից` «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի միջոցով ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանիները: Արդյունքում 2 առաքանուց հայտնաբերվել է «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ երկուական տարրա, որոնց ծավալը կազմել է 1195 գրամ։
Մաքսանենգության այս դեպքով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկվել են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, մասնավորապես` «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» և «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումները: Արդյունքում «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցի զանգվածների փոխարեն նմանատիպ այլ փոխարինված զանգվածների պարունակությամբ 2 միջազգային սուրհանդակային առաքանին «ԳԼՈԲԲԻՆԳ» ընկերության «Արաբկիր» սպասարկման սրահից ստանալուց անմիջապես հետո ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ և ԱՄՆ քաղաքացի Հ․ Ն․-ն:
Վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության, որից հետո տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն:
Հիշյալ դեպքով ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՄՆ-ից «Գլոբալ Շիփփինգ»-ի միջոցով թմրամիջոցների պարունակությամբ ներմուծված ևս 1 միջազգային սուրհանդակային առաքանու իրական ստացողը նույնպես հանդիսանում է Հ․Ն-ն։
Նշված տեղեկություններն իրացնելիս՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի, էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունների և ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից` նույն ընկերության միջոցով ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային հերթական առաքանին: Հայտնաբերվել է 2 պոլիէթիլենային տոպրակ «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ` 105 գրամ քաշով։
Մաքսային զննման է ենթարկել նաև ԱՄՆ-ից Է.Լ.-ի անվամբ ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին: Այս ծանրոցում նույնպես հայտնաբերվել է 2 պոլիէթիլենային տոպրակ՝ «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ, որի քաշը կազմել է 105 գրամ։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված 4 ծանրոցի իրական հասցեատերը հանդիսանում է ձերբակալված Հ․Ն-ն։
ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են` վերոնշյալ թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց պարզելու ուղղությամբ:
Հայտնաբերված թմրամիջոցների շուկայական արժեքը կազմում է շուրջ 70 մլն դրամ:
Փաստերի առթիվ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 399 հոդվածի հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն: Վարույթի շրջանակում Հ.Ն.-ն ձերբակալվել է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
1655 դիտում
15:14 31-05-2022
Փոստային առաքանիներից հայտնաբերվել է խոշոր չափաքանակի՝ 3կգ 680 գրամ թմրամիջոց. հարուցվել է քրգործ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
8501 դիտում
22:28 19-02-2018
ԱՄՆ-ից ուղարկված ծանրոցում հաշիշի յուղ հայտնաբերվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
964 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»