39276 դիտում
22:31 15-04-2024
Ոստիկանների հերթական փայլուն օպերացիան՝ Երևանում. հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 15-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 2-րդ բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել այս տարվա մարտի 27-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից ավազակային հարձակում կատարելու կասկածանքով հետախուզվողի գտնվելու վայրի մասին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները մեկնում են Կոմիտասի պողոտայի Վահագն Դավթյանի անվան այգի, որտեղ հայտնաբերում ու ձերբակալում են հետախուզվող 25-ամյա Հովհաննես Հակոբյանին։
Վերջինս տեղափոխվում է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նա հետախուզվում էր մարտի 21-ին օտարերկրացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարելու կասկածանքով։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 21-ին զինված ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Պռոշյան փողոցում գլխի հատվածում վնասվածք ստացած քաղաքացի կա:
Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը: Օպերատիվորեն ժամանել էին նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել վիրավոր քաղաքացուն, ով սակայն հրաժարվել էր հիվանդանոց մեկնել: Ժամանել էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Մովսիսյանի գլխավորությամբ: Տարածքը պարեկները սահմանազատել էին, դեպքի վայրում էլ հայտնաբերել էին ատրճանակ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գլխի հատվածում վնասվածք ստացած վիրավորը ԱՄՆ քաղաքացի է:
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ճիվաղը քաղաքացուց հափշտակել էր գումար, որի չափը ոստիկաններն ու քննիչները պարզում էին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+