7898 դիտում
10:59 16-04-2024
Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության, հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՆԳ նախարարի ուղերձը
ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առթիվ: Դրանում ասված է.
«Ոստիկանության սիրելի՛ ծառայողներ,
Ներքին գործերի նախարարության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ոստիկանության մասնագիտական տոնի առթիվ:
Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության, հասարակական կարգի ապահովման և հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է։ Պետության դիմագծի՝ Ներքին գործերի նախարարությանն առնչվող պատասխանատու ծավալում միանշանակ կարող ենք արձանագրել էական բարեփոխումներ։ Եվ սա միայն մեր գնահատականը չէ. սա հանրության անկախ կարծիքի, միջազգային գործընկերների փորձագիտական կարծիքի վրա հիմնված մոտեցում է։ Սա ՀՀ Վարչապետի, Կառավարության բարձր հովանու, միջազգային գործընկերների կայուն աջակցության, ամենօրյա սերտ համագործակցության, հանրության վստահության, ինչպես նաև բարեփոխումների իրականացման հարցում Ներքին գործերի նախարարության կամքի, վճռականության և ամենօրյա սրտացավ աշխատանքի արդյունքն է։
Նախարարությունում այսօր ծավալուն բարեփոխումներ են իրականացվում: Նպատակը ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, մասնագիտացված, տեխնիկապես հագեցած և բարեվարք ոստիկանության ձևավորումն է: Նպատակը ծառայում է հանուն մարդու իրավունքների բարձր պաշտպանության, հանուն հանրային անվտանգության, հանուն Հայաստանում ժողովրդավարական հասարակարգի ինստիտուտների զարգացվածության ավելի բարձր նշաձողի։
Պարեկային ծառայության ստեղծումը այդ նպատակին հասնելու առաջին քայլն էր, որի շրջանակներում ոստիկանության փորձառու ծառայողները և քաղաքացիական անձինք համախմբվել են՝ նոր որակով ապահովելու ծառայությունը օրենքին, իրավակարգին և մեր հանրությանը։ Այսօր արդեն ծառայությունը գործում է ամբողջ հանրապետությունում։
Խորհրդանշական այս օրն ավարտվել է նաև Ոստիկանության հենասյունային ուղղություններից մյուսի՝ Քրեական ոստիկանության ձևավորման համար անցկացվող ընդունելության փուլերից վերջինը՝ հարցազրույցների փուլը, որի արդյունքներով քաղաքացիական անձինք, այդ թվում՝ կանայք, գործող ոստիկանները կստանան նոր որակի կրթություն, և դրա արդյունքներով միայն կնշանակվեն համապատասխան պաշտոնների։
Զուգահեռաբար նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ոստիկանության հենասյունային ուղղություններից Համայնքային ոստիկանության և Ոստիկանության գվարդիայի ձևավորման ուղղությամբ, որի արդյունքները երկար սպասեցնել չեն տա։ Կառավարությունը ջանք չի խնայել նաև ոստիկանության համակարգի սոցիալական երաշխիքների բարելավման ուղղությամբ։
Արդեն իսկ գործում է ատեստավորման համակարգը, որը մի կողմից բարձրացնում է աշխատողի սոցիալական երաշխիքը, կրկնապատկում աշխատավարձը, մյուս կողմից համակարգը տանում է ինքնաճանաչման ճանապարհով, վեր հանում գիտելիքի, հմտության առկա բացերը, բարեվարքության հնարավոր խնդիրները։
Ջանք չենք խնայում և չենք խնայելու նաև համակարգում կանանց ավելի մեծ ներկայացվածության համար, քանի որ կանանց ներկայությունն ապահովում է աշխատանքում նոր որակ, կարգապահության նոր մակարդակ, խնդիրների լուծման նոր մոտեցում։
Հարգելի՛ ծառայողներ,
Ինչ խոսք, քայլերի այս շարքը կարելի է շարունակել, բայց պահպանելով զգոնությունը, չկորցնելով դրական փոփոխությունների համատեքստում մեր վերջնական նպատակին հասնելու ճանապարհը՝ ինքներս մեզ համար արձանագրում ենք, որ արված գործերի կողքին դեռևս շատ անելիքներ, անընդհատ կատարելագործվելու կարիք ունենք, և այդ ուղղությամբ ամենօրյա ռեժիմով գործողություններ են իրականացվում:
Եվս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել, որ անհանդուրժող ենք լինելու համակարգում կոռուպցիոն որևէ դրսևորման, ինչպես նաև ցանկացած տեսակի բռնության հանդեպ։
Հարգելի՛ ոստիկաններ,
Համոզված եմ, որ բարեփոխումների ընդգրկուն գործընթացների արդյունքում, բոլորիս ներդրած ջանքերի և սրտացավության շնորհիվ, ունենալու ենք այն Ոստիկանությունը, որն ի զորու կլինի լիարժեք կատարելու իրեն առաջադրված բոլոր խնդիրները: Հարյուրամյա պատմության ընթացքում այդ նպատակի իրականացմանն են իրենց անմնացորդ ծառայությունը բերել հազարավոր ոստիկաններ: Այդ նպատակի համար են մեր երկրի սահմանների պաշտպանության մարտերում ու ծառայողական պարտքը կատարելիս իրենց կյանքը զոհել հարյուրավոր ոստիկաններ:
Հավերժ փառք ու խոնարհում նրանց պայծառ հիշատակին: Կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ:
Շնորհավորում եմ մեր սիրելի թոշակառուներին և մաղթում երկար ու անխռով տարիներ: Շնորհավորում եմ ոստիկանական ընտանիքներին, որոնք ոստիկանի աշխատանքի բարդությունն ու ծանրությունը զգացող առաջնային օղակն են:
Հիշե՛ք, ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքով է գնահատվում Ոստիկանությունը, ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքով է գնահատվում նաև մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը։
Եղե՛ք ձեր կոչմանն արժանի և հավատարիմ։
Արժանապատիվ և անփորձանք ծառայություն եմ մաղթում բոլորիդ»:

Նմանատիպ նյութեր
6879 դիտում
12:05 16-04-2023
Ոստիկանությունը միշտ եղել և այսօր էլ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. Վահե Ղազարյան
Այս բաժնից
829 դիտում
19:40 04-11-2024
Կենսունակությունը կորցրած ծառերը փոխարինվել են առավել արժեքավոր և երկարակյաց ծառերով
586 դիտում
19:27 04-11-2024
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը նվաճած մեդալներով հայրենիք կվերադառնա վաղը
565 դիտում
19:03 04-11-2024
Առողջապահության նախարարի տեղակալն ընդունել է Վիեննի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը