835 դիտում
15:14 16-04-2024
Որտե՞ղ եք տեսել աշխատակցի, որը հավանության է արժանացնում իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը․ Բեգոյանը՝ աշխատակցին վարչական պատասխանատվության ենթարկելու պատճառների մասին
Որտե՞ղ եք տեսել մի հիմնարկի աշխատակցի, որը հավանության է արժանացնում իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը՝ անդրադառնալով օրերս ֆեյսբուքյան գրառմանը հավանություն տալու համար վարչական պատասխանատվության ենթարկված աշխատակցի հետ կապված միջադեպին։
Պատասխանելով հարցին՝ արդյոք ինքը նկատողություն է տվել աշխատակցին Հայկ Մարությանի գրառմանը հավանություն տալու համար, Բեգոյանը վստահեցրեց, որ նկատողություն չի տվել և կեղծիք է տարածվում:
«Գոյություն ունի աշխատանքային օրենսգիրք, և երբ աշխատակիցն ինչ-որ բան է անում, նույնիսկ եթե աշխատանքից ուշանում է, ապա համաձայն աշխատանքային օրենսգրքի՝ պետք է նրանից գրությամբ պահանջել բացատրագիր ներկայացնել ուշանալու համար և այդ գրության մեջ պարտավոր ես նշել, որ կախված պատասխանից, հնարավոր են լինել կարգապահական տույժեր, ինչն էլ արվել է աշխատանքային օրենսգրքի համաձայն», - նշեց նա։
Հարցին, թե ինչ է արել աշխատակիցը, Բեգոյանը նշեց, որ աշխատակցի խոսքով՝ ինքը քաղաքական հայտարարությանը չէ հավանություն տվել։
«Իմ ուշադրությունը հրավիրել են իր կոլեգաները՝ Թափոնների վերամշակման վարչության աշխատակիցները, մոտեցել են և ասել, որ կա խնդիր, ցույց են տվել սոցիալական ցանցերում իրենց կոլեգայի արածը՝ դրանք գնահատելով վիրավորական:
Իրար նույնիսկ չեն բարևում, որովհետև տվյալ աշխատակիցը հավանության արժանացնելով, օրինակ, Հայկ Մարությանի գրառումը փաստացի իր կոլեգաներին համարում է խուլիգան, ես խիստ հրահանգել եմ որևիցե հարաբերություն չպարզել իրենց կոլեգայի հետ և ասել, որ կկիրառեմ աշխատանքային օրենսգրքով սահմանված համապատասխան գործողություններ, ինչն էլ արել եմ»,- ասաց Բեգոյանը:
Հարցին՝ արդյոք աշխատակից չի կարող անել այն, ինչ ցանանում է և հավանություն տալ գրառումներին, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենը պատասխանեց, որ քաղաքական գրառումներին հավանություն տալը յուրաքանչյուր մարդու գործն է։
«Այստեղ ամենակարևորն է, որ «Ազգային առաջընթացից» ավագանու անդամ Պեդրո Զարոկյանը իր էջում տեղադրել է իմ նկարը և վերնագրել հետևյալ բովանդակությամբ՝ «Այս ստահակը»։ Որտե՞ղ եք տեսել մի հիմնարկի աշխատակցի, որը հավանության է արժանացնում իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը: Այնուհետև Հայկ Մարությանը Թումանյան փողոցում տեղի ունեցած հանրահայտ դեպքերի ժամանակ՝ քաշքշուքի ժամանակ, ինչն իրենք հատուկ էին արել կադրերն ունենալու համար, տեղադրում է իր էջում տեսանյութը՝ վերևում գրելով՝ «Կանաչապատման խուլիգանները»։ Նույն կանաչապատման աշխատակից այդ տղան հավանության է արժանացնում այդ գրառումը, հետևապես որևէ քաղաքական հայտարարությունը Մարությանը չի արել, այդ տղան՝ մեր աշխատակիցը, բացառապես սուտ է խոսում, խոսքը չի վերաբերում քաղաքական գնահատականին, խոսքը վերաբերում է կազմակերպության ղեկավար կազմին և անձնակազմին՝ իր կոլեգաներին վիրավորական բոլոր արտահայտությունների տակ հավանություն դնելուն», - նշել է Բեգոյանը:
Նրա խոսքով՝ աշխատակցին ներկայացված փաստաթուղթն օրինական է, աշխատակիցն արդեն ներկայացրել է պատասխան, որի ուսումնասիրությունից հետո որոշում կկայացվի՝ կկիրառվի կարագապահական տույժ, թե ոչ։
«Կարգապահական կանոնները հաստատված են, բոլորը ծանուցված են, որ մարդը, աշխատելով մի կառույցում, չպետք է դրսևորի այնպիսի վարքագիծ, որով վիրավորանք կհասցնի իր կոլեգաներին ու իր աշխատած կազմակերպության բարի համբավի վրա բիծ կգցի», - նշեց նա։
Նա նաև շեշտեց, որ տվյալ աշխատակցի հարազատ եղբայրն աշխատում է նույն վարչությունում, համարվում է բավականին լավ աշխատակից և ջերմ հարաբերությունների մեջ է գործընկերների հետ։
«Այնպես որ, եթե խնդիր կա, ապա ինչո՞ւ է իր եղբայրը մշտապես արժանանում գովեստի։ Այստեղ ձերոնքականի ու մերոնքականի բան չկա։ Մարդը հավանել է ինչ-որ մարդկանց գրառումներ, ովքեր անպատվում են իր ղեկավարին ու կոլեգաներին», - ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ օրերս Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, համաձայն որի՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենը նամակ է ուղարկել իր աշխատակցին՝ տեղեկացնելով, որ վերջինը հավանություն է տվել իր ֆեյսբուքյան գրառմանը, ինչով «անհարգալից վերաբերմունք է դրսևորել» կազմակերպության հանդեպ։
«Դրա համար ծառայողին սպառնում են կարգապահական տույժի ենթարկել։ Այսպիսով, պաշտոնապես հաստատվում է այն, ինչի մասին մենք բազմիցս ասել ենք․ ՔՊ-ականները երկիրը կառավարում են ֆեյսբուքի միջոցով ու մարդկանց հետապնդումների են ենթարկում «անցանկալի լայքերի» համար», - գրել էր նա։

Նմանատիպ նյութեր
1237 դիտում
20:58 04-02-2015
Դատարանում կլսվի Արգիշտի Կիվիրյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հայցը
3018 դիտում
22:42 22-11-2020
Գոհար Մելոյան. Որտե՞ղ են եւ որտե՞ղ էին Հայաստանի իշխանությունները
Այս բաժնից
826 դիտում
19:40 04-11-2024
Կենսունակությունը կորցրած ծառերը փոխարինվել են առավել արժեքավոր և երկարակյաց ծառերով
583 դիտում
19:27 04-11-2024
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը նվաճած մեդալներով հայրենիք կվերադառնա վաղը
562 դիտում
19:03 04-11-2024
Առողջապահության նախարարի տեղակալն ընդունել է Վիեննի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը