889 դիտում
21:06 16-04-2024
Ընդդիմադիրները շինծու մեղադրանքներով անազատության մեջ են պահվում․ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններ
Հայաստանի Հանրապետությունում ակնհայտ է մարդու իրավունքների ոտնահարումն ու ժողովրդավարության հետընթացը․ Հայաստանի գործող իշխանությունը միջազգային հանրության առջև ձևացնում է ժողովրդավարության առաջընթաց, մինչդեռ կոպտորեն խախտում է մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները։ Այս մասին ասված է ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների տարածած համատեղ հայտարարությունում։
«Հակառակ իշխանության փորձերի, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն արձանագրում են Հայաստանում ժողովրդավարության անկումը՝ կառավարության կողմից ուժի կոնսոլիդացիայի, ընդդիմադիր համայնքապետերին պաշտոնանկ անելու՝ արդեն մի քանի տարի շարունակվող միտումների, և իշխող կուսակցության ֆինանսական միջոցների թափանցիկության պակասի պատճառով: Իշխանությունների կողմից լայն թափ են ստացել ազատ խոսքի և հավաքների ազատության նկատմամբ ոտնձգությունները: Թեև Հայաստանի օրենսդրությունը կալանքը դիտում է որպես խափանման ծայրահեղ միջոց և նախապատվություն է տալիս խափանման այլընտրանքային միջոցներին, կալանքը մնում է ամենատարածված պրակտիկան և կիրառվում է ընդդիմադիր գործիչների նկատմամբ։
Ընդդիմադիր քաղաքական գործիչներին, ընդդիմախոսներին շինծու քրեական գործերի հարուցմամբ հետապնդելը, ընդդիմախոսների նկատմամբ հնարավոր միջոցներով քաղաքական հաշվեհարդարներ տեսնելը դարձել են այս իշխանության գործելաոճն ու այցեքարտը։
Շինծու մեղադրանքներով տևական ժամանակ անազատության մեջ էին ընդդիմադիր պատգամավորներ, պատգամավորության ընդդիմադիր թեկնածուներ, ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներ, մի շարք համայնքի ղեկավարներ և հանրային տասնյակ գործիչներ:
Հարյուրավոր անձինք ապօրինաբար ձերբակալվել, միայն ոստիկանների ցուցմունքներով տևական ժամանակ անազատության մեջ են պահվել իրենց ընդդիմադիր գործունեության համար:
Տասնյակ քրեական գործերով մեղադրանքներ են առաջադրված կամ հետապնդման են ենթարկվում հանրային, քաղաքական գործիչներ ու նրանց հարազատներ, զոհված զինծառայողների ծնողներ միայն այն պարզ պատճառով, որ քննադատում են Հայաստանի գործող իշխանությանը:
Կիրառելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի սահմանած չափանիշները հստակ է, որ ինչպես վերը նշված բազմաթիվ դեպքերում, այնպես էլ ներկայումս անազատության մեջ գտնվող շատ անձինք քաղաքական բանտարկյալներ են:
Մարդու իրավունքների, ժողովրդավարության մասին խոսք չի կարող լինել մի երկրում, որտեղ այլակարծության դեմ պայքարի միջոց է կիրառվում կալանքը, ինչպես նաև նախաքննությամբ և դատական քննությամբ դրսևորած ռեպրեսիվ վերաբերմունքը, որն առանձին դեպքերում ընդհուպ հասցրել են «մեղադրյալ» հանրային գործիչների մահվան:
Հասարակական և քաղաքական գործիչների հանդեպ նման վերաբերմունքը հետապնդում է մեկ նպատակ՝ ստեղծել խոսքի ազատության խոչընդոտման միջավայր և մթնոլորտ։
Ելնելով վերոգրյալից՝ հրավիրում ենք մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների ուշադրությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող դեպքերի վրա: Կոչ ենք անում Եվրոպայի խորհրդին` խստորեն դատապարտելու Հայաստանում ժողովրդավարության շարունակական հետընթացը և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոպիտ խախտումները»,- նշված է հայտարարությունում:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
748 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
772 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»