211652_close_icon
views-count814 դիտում article-date 21:18 16-04-2024

Անահիտ Ավանեսյանը մասնակցել է հոգեկան առողջության խնդիրներին առնչվող հարցերի քննարկմանը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն. Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի մեկնարկի միջոցառմանը:

Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի կարևորությունն առավել ընդգծվել է համավարակից, 44-օրյա պատերազմից հետո: Նախարարն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոգեկան առողջության պահպանմանն ուղղված համագործակցային աշխատանքին, որն իրականանում էր մոբիլ թիմերի շրջայցերի միջոցով` միջազգային գործընկերների հետ համատեղ աշխատանքով:

«Ուրախ եմ, որ ծրագրով նախատեսված ուսումնասիրություններն ու միջոցառումները կլրացնեն մեր կողմից իրականացվող աշխատանքները, որի թիրախում է իրավունքահեն մոտեցումը, քաղաքականությունն ու մեխանիզմների ստեղծումը՝ մատչելի, ներառական և ապացույցների վրա հիմնված հոգեկան առողջության ծառայությունների, հոգեկան առողջության խնդիրների նկատմամբ հասարակության բարենպաստ վերաբերմունքի համար»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

Գերատեսչության ղեկավարը ներկայացրել է հոգեկան առողջության ոլորտում իրականացվող քաղաքականությունը` ուղեցույցների, գործելակարգերի մշակում, կադրային ապահովումից մինչև հասարակ կենցաղային պայմանների բարելավում:

Ծրագիրը նախատեսում է նաև մասնագիտական ներուժի խթանում, հատկապես` մարզերի առողջության առաջնային օղակում` ընտանեկան բժիշկների մասնակցությամբ:

Նմանատիպ նյութեր