211652_close_icon
views-count775 դիտում article-date 11:02 17-04-2024

Կառավարությունը ջանքեր է գործադրում, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կարողանան պահպանել իրենց ազգային ինքնությունը․ Փաշինյանը՝ եզդիական համայնքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ։ Ուղերձում ասված է․

«Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի առիթով:

Թող Նոր տարին հաջողություններ բերի ձեզ և ձեր ընտանիքներին՝ բացելով զարգացման ու առաջադիմության նոր հորիզոններ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակական ջանքեր է գործադրում, որ մեր երկրի ազգային փոքրամասնությունները ներկայացնող համայնքների, այդ թվում՝ եզդիական համայնքի ներկայացուցիչները կարողանան պահպանել և զարգացնել իրենց ազգային ինքնությունը, մշակութային ու կրոնական ինքնարտահայտման, ինչպես նաև կրթական պատշաճ հնարավորություններ ունենան, և մենք շարունակելու ենք այս քաղաքականությունը:

Կարևորում ենք նաև տնտեսական գործունեության հավասար հնարավորությունները` ի շահ յուրաքանչյուրի անհատական և մեր պետության ընդհանրական բարեկեցության:

Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, երջանիկ Նոր տարի և ամենայն բարիք եմ մաղթում բոլորիդ և յուրաքանչյուրիդ»:

Նմանատիպ նյութեր