859 դիտում
10:38 20-04-2024
Ժողովրդին պետք է ներկայանալ մահապարտների էլիտայով. Դավիթ Անանյան․ aravot.am
Aravot.am-ը գրում է․ «Ժողովրդի հետ պետք է խոսել շատ հասարակ ձևով՝ մենք մահապարտներ ենք, բայց դուք էլ պիտի գաք մեր հետևից: Եթե ժողովուրդը տեսնի, որ ձևավորվել է այդ մահապարտների էլիտան, որ նա օրակարգ ունի, որ նրա անձը զոհաբերելու պատրաստակամությունը ոչ միայն բառերով է, այլ այն նաև ցուցադրում է, ժողովուրդը կգնա նրանց հետևից: Ժողովուրդը երբեք ոտքի չի կանգնի, եթե չլինի առաջնորդություն»,- այսօր, «Հայկական օրակարգ» նախագծի կազմակերպած՝ «Տավուշ. Արտաքի՞ն, թե՞ ներքին դիմադրության շարժում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:
Բանախոսի համոզմամբ, փողոցային ճիշտ կազմակերպված պայքարի և հարթակում գտնվողների լայն հանրային կոնսոլիդացիայի ապահովման պարագայում, հնարավոր է շատ կարճ ժամանակում ամեն ինչ տանել իշխանափոխության: Փողոցային պայքարի յուրաքանչյուր օրն, ըստ նրա, պետք է ներկայացվեն օրակարգային կետերի շուրջ գաղափարներ՝ տնտեսական քաղաքականության, ռազմարդյունաբերության, ռազմական ինժեներական կառույցների ստեղծման եւ այլնի մասին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
1099 դիտում
12:07 01-01-2024
Խավարի շղթաներից ազատվածները պետք է դառնան առաջնորդներ․ Դավիթ Անանյան
Այս բաժնից
1192 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
1030 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը