48348 դիտում
19:49 22-04-2024
Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Աբովյանում բախվել են «Նիվա»-ները, որոնցից մեկն էլ բախվել է ծառին. կա վիրավոր. օպերատիվ են գործել բժիշկներն ու Կոտայքի գումարտակի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ ապրիլի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Գևորգ Գևորգյանի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի՝ «21DI221» համարանիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 87-ամյա Արկադի Ստեփանյանի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի «34QL834» համարանիշի ատոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Գ. Գևորգյանը ավտոմեքենայով բախվել է ծառին և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են պարեկները:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում և հնարավոր է այն փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+