211652_close_icon
views-count1069 դիտում article-date 19:26 23-04-2024

Արաբկիրի շուկայի աշխատանքները կշարունակվեն մինչև հունիս․ Արամ Ազատյան

Արաբկիրի շուկայի աշխատանքները կշարունակվեն մինչև հունիս։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը, կից հրապարակելով տեսանյութեր։ 

«Կոմիտասի վերջնամասում Արաբկիրի շուկայի սեփականատիրոջ կողմից առևտուր իրականացնող անձինք այս տարվա ապրիլ ամսին ծանուցվել էին շուկայի վերակառուցման պատճառով առևտրի դադարեցման մասին:
Վարչական շրջանի աշխատակազմի և շուկայի ղեկավարության հետ բանակցությունների արդյունքում ժամկետը երկարաձգվել է մինչև հունիս:

Այսօր Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Կիմա Աբրահամյանի և Լուսինե Սարգսյանի հետ այցելել ենք Արաբկիրի շուկա, տեղում ղեկավարության և վաճառողների հետ քննարկել նրանց մտահոգող խնդիրները:

Հնչել են տարբեր առաջարկներ, մասնավորապես շուկան նույն պայմաններով այլ տարածք տեղափոխելու վերաբերյալ:

Դրանք ընդունել եմ ի գիտություն: Առաջիկայում կքննարկվեն բոլոր տարբերակները հնարավորինս հարմար տարածք և լավագույն պայմաններ ապահովելու համար»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր