211652_close_icon
views-count1348 դիտում article-date 22:00 23-04-2024

Տավուշում բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին, Միհրան Մախսուդյանին, Միքայել Մարտիրոսյանին

Տավուշի մարզում ոստիկանները սկսել են բերման ենթարկել «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության անդամներին։

Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության ֆեյսբուքյան էջից։
Մասնավորապես, քիչ առաջ բերման են ենթարկվել քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, նաև շարժման անդամ Միքայել Մարտիրոսյանը։

«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը նաև տեղեկացնում է, որ ոստիկանները բերման են ենթարկում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակած բողոքի ակցիայի մասնակիցներին Այրումի խաչմերուկի մոտակայքից։

Հիշեցնենք, որ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։

Նմանատիպ նյութեր