211652_close_icon
views-count1099 դիտում article-date 22:53 23-04-2024

Հայաստանը ներկայացնող 3 բռնցքամարտիկներ առնվազն բրոնզե մեդալ են ապահովել Եվրոպայի առաջնությունում

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները դուրս են եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:

Երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Անուշ Գրիգորյանը 50 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում մենամարտել է Ռումինիայի ներկայացուցիչ Միհայելա Բադեսկուի հետ և հաղթել 5:2 հաշվով։

Եվրոպայի չեմպիոն, 70 կգ քաշային Անի Հովսեփյանը քառորդ եզրափակչում պետք է մրցեր ռումինացի Անդրա Նիկոլետայի հետ, սակայն մենամարտը չի կայացել և հաղթանակը շնորհվել է հայ մարզուհուն:

Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը քառորդ եզրափակչում առավելության է հասել Մոլդովայի ներկայացուցիչ Անդրեյ Զապլիտնիի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ: Մեկնարկում հայ բռնցքամարտիկը մենամարտել էր Սլովակիայի ներկայացուցիչ Դավիդ Միչալեկի հետ և 4:0 հաշվով հաղթանակ տարել։

Մինչ այս ԵԱ-ում վստահ հաղթանակներով են մեկնարկել Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ) և Համլետ Հարությունյանը (86 կգ)` դուրս գալով քառորդ եզրափակիչ:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 28-ին:

Նմանատիպ նյութեր