14557 դիտում
10:24 24-04-2024
Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի ուսուցչական կոլեկտիվն ու սաները ծաղիկներ խոնարհեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում. եթե աշխարհը չդատապարտի հայերի ցեղասանությունը, ապա այն նոր հանցագործություններ կծնի ասում էին նրանք․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 24-ին, ամբողջ հայությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը ու երեկվանից հուշահամալիր են այցելում քաղաքացիները՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով անմեղ զոհերի հիշատակին:
Ավանդույթի համաձայն՝ Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցը՝ տնօրեն Հայաստան Հովհաննիսյանի գլխավորությամբ, երեկ այցելել էին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին, ապա ծաղիներ խոնարհեցին:
Դպրոցի տնօրենը, ուսուցչական կոլեկտիվն ու սաները դատապարտում են 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության իրագործած ցեղասպանությունն ու ասում, որ տեղի ունեցած ցեղասպանությունը ենթակա չէ մոռացության մատնելուն և պետք է աշխարհին հասանելի լինի, որ 1915 թվականին մարդկության դեմ իրականացվել է ամենազազրելի հանցագործություններից մեկը՝ Հայոց ցեղասպանությունը:
Իսկ ապրիլի 24-ը ոչ միայն հիշատակի օր է, այլ նաև ի լուր աշխարհի պետք է հնչեցվի, որ եթե աշխարհը չդատապարտի նման ոճրագործությունը, ապա այն նոր հանցագործություններ կծնի:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2767 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3913 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին