211652_close_icon
views-count616 դիտում article-date 19:21 24-04-2024

Վիրահայերը Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացնում

Թբիլիսիում վիրահայերը Հայոց Մեծ Եղեռնի 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացնում։ Փոխանցում է aliq.ge-ն։

Ինչպես նաև, «Վրաստանի Հայ համայնք» հասարակական կազմակերպությունը ցուցահանդես է կազմակերպել, որտեղ ցուցադրված են ինչպես դրվագներ 1915 թվականի ցեղասպանական ոճրագործություններից, այնպես էլ 2020-ից ի վեր Արցախի տարածքում տեղի ունեցած վայրագությունների։

Թուրքիայի դեսպանատան մոտ հավաքվածներին խոսքով դիմեցին «Վրաստանի Հայ համայնք» ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանն ու կազմակերպության անդամները, Վիրահայոց թեմի քահանա Տեր Կիրակոս Սիմոնյանը, հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը և այլք։

Նմանատիպ նյութեր