211652_close_icon
views-count934 դիտում article-date 21:19 24-04-2024

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը հայերեն գրառում է կատարել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին

Այսօր մենք շարունակում ենք հարգել Հայոց ցեղասպանության ժամանակ խլված կյանքերի հիշատակը և խորհում ենք այն ցավի մասին, որ շատերը մինչ օրս ապրում են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին` Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ։

«1915 թվականին սպանվել է ավելի քան 1,5 միլիոն հայ։ Մենք պետք է այնպես անենք, որ նրանց անուններն ու պատմությունները երբեք չմոռացվեն»,- նշված է ԱԳ նախարարի գրառման մեջ` հայերենով հավելելով. «Հիշում ենք և պահանջում»։

Նմանատիպ նյութեր