211652_close_icon
views-count1039 դիտում article-date 23:22 29-04-2024

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Պլեսսի-Ռոբինսոն քաղաքում

Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների շրջանակում, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցեց Պլեսսի-Ռոբինսոն (Plessis Robinson) քաղաքի Ազատության հրապարակում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված արարողությանը:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված միջոցառումը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության օրհներգերով, որից հետո ելույթներով հանդես եկան Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Պլեսսի-Ռոբինսոն քաղաքի քաղաքապետ Ֆիլիպ Պեմեզեկը:

Հոգևորականների կողմից հնչեցվեց ոգեկոչման աղոթք՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։

Այնուհետև տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն Ազատության հրապարակում տեղադրված Զորավար Անդրանիկի հուշարձանի դիմաց, ինչպես նաև ծաղիկներ դրվեցին հուշարձանի կողքին կանգնեցված խաչքարի մոտ:

Միջոցառմանը հնչեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Շառլ Ազնավուրի «Նրանք ընկան» (Ils sont tombés) հանրահայտ երգը:

Միջոցառմանը մասնակցում էին տեղական, ռեգիոնալ, դեպարտամենտների և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, Ֆրանսիայի համար մարտնչած ռազմիկների ասոցիացիայի անդամները և Պլեսսի-Ռոբինսոնի բնակիչները։

Նմանատիպ նյութեր