1012 դիտում
19:04 25-04-2024
Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը
Քիչ առաջ Տավուշի մարզի Կիրանց գյուղում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը։
Քաղաքացիները փակել են Կիրանց գյուղի կամուրջը, որտեղ, ըստ շրջանառվող տեղեկությունների, պետք է այսօր ականազերծման աշխատանքներ իրականացվեն։ Բողոքի ակցիայի մասնակիցները վաղ առավոտից սպասում են, որպեսզի թույլ չտան իրականացնել ականազերծման աշխատանքները, նաև վրան են տեղադրել կամրջի մոտակայքում։
Հիշեցնենք, որ այսօր ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև Հայաստանի մի շարք հատվածներում քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացրել, փողոցներ փակել՝ պահանջելով դադարեցնել սահմանազատման աշխատանքները Տավուշում և որևէ տարածք չզիջել Ադրբեջանին։
Ոստիկանական ուժերն արագ արձագանքում էին անհնազանդության ակցիաներին, բիրտ ուժ կիրառելով քաղաքացիների նկատմամբ` նրանց հեռացնում էին ճանապարհից և բերման ենթարկում, իսկ մեքենանները հեռացնում էին գրկելով կամ քարշակներով:
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում:
Չնայած ոստիկանության կողմից կիրառվող ուժին` անհնազանդության ակցիաները չեն դադարում: Պարբերաբար տեղեկություններ են ստացվում փակվող նոր ճանապարհների մասին:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
658 դիտում
13:59 05-06-2024
Կիրանցում պատրաստ ենք նոր դպրոց կառուցել, եթե բնակիչները հարմար գտնեն. նախարար
Այս բաժնից
1012 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը