3448 դիտում
20:31 01-02-2025
«Ժողովուրդ» օրաթերթն այսօր դարձավ 14 տարեկան. խմբագրակազմը «բերման էր ենթարկել» քաղաքական տարբեր հայացքներ ունեցող հասարակական, հանրային, ինչպես նաև իշխանական ու ընդդիմադիր գործիչների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ժողովուրդ» օրաթերթն այսօր՝ փետրվարի 1-ին, նշում էր հիմնադրման 14-րդ ամյակը։
Երեկոյին հրավիրված էին բազմաթիվ հյուրեր, հարազատ գործընկերներ, քաղաքական տարբեր հայացքներ ունեցող հասարակական և հանրային գործիչներ, իշխանական և ընդդիմադիր պատգամավորներ։
«Ժողովուրդ» օրաթերթի կարգախոսն է՝ «Օրաթերթ բոլորի և ամեն ինչի մասին՝ առանց տաբուների»։
14 տարի առաջ Թագուհի Թովմասյանի գլխավորությամբ մի խումբ երիտասարդներ հիմնադրեցին «Ժողովուրդ» օրաթերթը. այդ ժամանակ տենդենցը դեպի թվայնացումն էր և ինտերնետ մեդիան: Ավանդական մամուլն իր դիրքերը ակնհայտորեն զիջում էր, բայց երիտասարդները հակառակ հոսանքին նոր օրաթերթ հիմնադրեցին՝ համոզմունքով, որ այն դառնալու է Հայաստանի ամենաթոփ լրատվամիջոցներից մեկը:
Եվ այսպես՝ 2011 թվականի փետրվարի 1-ին լույս տեսավ «Ժողովուրդ» օրաթերթի առաջին համարը՝ 5000 տպաքանակով՝ սպասվածից մեծ պահանջարկ ձևավորելով: 3 օր անվճար բաժանվում էր թերթերը ընթերցողներին՝ ճանաչելիության համար, բայց քանի որ պահանջարկը բավականին մեծ էր, անվճար գրառումով թերթը շատ կրպակներ վաճառում էին:
14 տարիների ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել է 3047 համար, որտեղ լույս են տեսել մոտ 27 հազար 423 հոդվածներ՝ այդ թվում եւ հետաքննական ժանրի, 6094 հարցազրույցներ՝ տարբեր գործիչների հետ եւ 70 հազար 81 լուր՝ ներառելով տարբեր բնագավառներ:
Facebook սոցիալական ցանցում մենք ունենք 500․000 հետևորդներ, Youtube-ում՝ 300․000 հետևորդներ, իսկ կայքի՝ ArmLur.am-ի այցելությունների թիվը ամսական 1․5-2 մլն է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 308+
308+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
862 դիտում
08:46 03-09-2024
Քաղաքական հաշվեհարդար՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսների նկատմամբ. «Փաստ»