211652_close_icon
views-count790 դիտում article-date 20:08 25-04-2024

Կիևում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում

Ապրիլի 24-ին Կիևում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Ուկրաինայի հայերի միության կողմից: Միջոցառմանը մասնակցում էին հասարակական կազմակերպությունների, պետական կառույցների և ազգային համայնքների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից:

Միջոցառումը սկսվել է համատեղ աղոթքով։ Բացման խոսքով հանդես են եկել Ուկրաինայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Հայկ Թորոսյանը, ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մարդու իրավունքների հանձնակատարի քարտուղարության քաղաքական և կրոնական հայացքների ազգային փոքրամասնությունների հավասար իրավունքների և ազատությունների պահպանման մոնիթորինգի վարչության տնօրեն Օլեքսանդր Օսիպովը, Ուկրաինայի էթնոքաղաքականության և խղճի ազատության պետական ծառայության ղեկավարի տեղակալ Իհոր Լոսովսկին, Ուկրաինայի ազգային համայնքների խորհրդի նախագահ Աշոտ Ավանեսյանը, Ուկրաինայի հունական համայնքների դաշնության ղեկավար Ստեփան Մախսման, Ուկրաինայի հայ երիտասարդների միության ղեկավար Արման Հակոբյանը:

Նմանատիպ նյութեր