964 դիտում
10:31 26-04-2024
Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, մերժեց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի պաշտպանների միջնորդությունը՝ կալանքը վերացնելու և որպես այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու մասին։
Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ շեշտելով, որ Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանքի տակ և հիշեցնելով, որ Մամիկոն Ասլանյանը կալանքի տակ է 2021 թվականի դեկտեմբերից։
Ավելի վաղ Մելիքյանը գրառում էր արել հայտնելով, որ գնում է Հակակոռուպցիոն դատարան, որտեղ ժամը 9:30-ին դատավոր Դադոյանը հրապարակելու է Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը։
«Ունեմ փոքր, բայց անկեղծ հույս, որ այսօր Ասլանյանի ազատությունը կվերականգնվի: Հիշեցնեմ, որ նա անազատության մեջ է 2021թ. դեկտեմբերից», - գրել էր նա։
Հիշեցնենք, որ 2021թ. դեկտեմբերի 17-ին նախատեսված էր Վանաձորի նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ժամանակ նախատեսվում էր, որ նա կրկին կվերընտրվի քաղաքապետ, քանզի ՔՊ-ն Վանաձորում պարտվել էր, իսկ ընդդիմությունը՝ հաղթել, սակայն դրանից մեկ օր առաջ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր։
Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։

Նմանատիպ նյութեր
2852 դիտում
12:24 10-10-2021
Մամիկոն Ասլանյանը կշարունակի՞ պաշտոնավարել մինչև նոր ընտրությունները. aravot.am
1576 դիտում
15:40 02-05-2019
Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ
Այս բաժնից
826 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը
937 դիտում
15:22 01-02-2025
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մեկնել են Վաշինգտոն
877 դիտում
13:42 01-02-2025
ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլավորներին ուղարկել հարկադիր պարապուրդի