1483 դիտում
15:40 02-05-2019
Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքը գրավի դիմաց փոխելու մասին պաշտպանների միջնորդությունը:
Նիստը նախագահում է դատավոր Մնացական Մարտիրոսյանը:
Մանվել Գրիգորյանը ներկա չէր դատական նիստին: Նա բուժման նպատակով գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
Նմանատիպ նյութեր
12767 դիտում
13:23 17-09-2019
Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը
1838 դիտում
18:32 24-12-2021
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. News.am
2219 դիտում
12:20 24-01-2022
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ
Այս բաժնից
568 դիտում
10:37 19-10-2024
Այսօր Ս. Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես Ավետարանիչների հիշատակի տոնն է
493 դիտում
10:21 19-10-2024
Ալեն Սիմոնյանը Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահի հետ հանդիպմանը անդրադարձել է ռազմագերիների խնդրին
694 դիտում
10:05 19-10-2024
Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում