904 դիտում
16:59 26-04-2024
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ գիտատեխնիկական խորհրդի անդրանիկ նիստը։ Մինչ այդ գործող խորհրդի կազմը համալրվել է նոր անդամներով։
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի հրատապ հարցեր։ Դիտարկվել են պետական համալիր փորձաքննության ներկայացված խնդրահարույց նախագծեր, որոնք վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը։ Դա առիթ է դարձել քննարկելու համալիր փորձաքննության համակարգի վերանայման վերաբերյալ կարծիքները։
Խոսելով համակարգի բարելավման և հստակեցման անհրաժեշտության մասին՝ Եղիազար Վարդանյանը վստահեցրել է, որ կա դա իրագործելու կամքն ու պատրաստակամությունը։ Օրենսդրական լուրջ վերանայումներ պահանջող համակարգային փոփոխությունների գնալուն զուգահեռ նա ներկայացրել է միջանկյալ լուծումների տարբերակներ։
Որոշվել է առանձին նիստ հրավիրել՝ մասնագիտական հանրության հետ համատեղ քննարկմամբ քաղաքաշինության ոլորտի կարգավորումներում գործուն մեխանիզմներ ներդնելու նպատակով։
Կարևորվել է, որ նիստում խնդրահարույց նախագծերի վերաբերյալ մասնագիտական համարժեք եզրակացություն տալով ստեղծվեն հարցերի կարգավորման նախադեպեր, ինչպես նաև շեշտվել է լիցենզիայի կասեցման գործիքի կիրառման անհրաժեշտությունը։
Մասնագիտական քննարկում է ծավալվել նաև հակահրդեհային պաշտպանության համակարգերին առնչվող նորմերի վերաբերյալ։
Որոշվել է առաջիկա նիստում ներկայացնել քննարկված հարցերի ուղղությամբ կատարված աշխատանքի ադյունքները։

Նմանատիպ նյութեր
1426 դիտում
19:15 10-10-2024
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի գլխավորությամբ կայացել է գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը
1268 դիտում
22:42 09-09-2022
Ցեմենտի որակի խնդիրը՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի նիստի օրակարգում
Այս բաժնից
643 դիտում
10:31 21-12-2024
Գևորգ Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
691 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան
850 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան