874 դիտում
13:42 07-06-2022
Շինարարական նորմերի արդիականացումը՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի նիստի օրակարգում
Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը: Քննարկվել են քաղաքաշինության բնագավառի մի շարք հարցեր:
Մասնավորապես՝ խորհրդի անդամներին ներկայացվել են շինարարական այն նորմերը, որոնց մշակումն ու արդիականացումը առաջիկա տարիներին Քաղաքաշինության կոմիտեն նախատեսում է իրականացնել:
Ներկաներին առաջարկվել է ներկայացնել իրենց դիտարկումները՝ անհրաժեշտության դեպքում համալրելու համար վերանայման ենթակա նորմերի ցանկը:
Նիստին հրավիրված են եղել նաև շինանյութ արտադրող և մատակարար ընկերությունների ներկայացուցիչներ, որոնց բարձրաձայնած հարցերը մանրամասն ուսումնասիրվելու են խորհրդի իրավասությունների շրջանակում:
Հիշեցնենք, որ 2019թ. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից ստեղծված գիտատեխնիկական խորհրդի գործունեության նպատակն է նպաստել ոլորտի հրատապ լուծում պահանջող խնդիրների արդյունավետ կարգավորմանը: Խորհրդի կազմում Քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցներից բացի ընդգրկված են նաև Հայաստանի շինարարների միության, Ճարտարապետների պալատի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և մասնագիտական բնագավառի այլ ներկայացուցիչներ:
ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Նմանատիպ նյութեր
1214 դիտում
22:42 09-09-2022
Ցեմենտի որակի խնդիրը՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի նիստի օրակարգում
1150 դիտում
12:50 23-03-2023
Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի նիստում քննարկվել է հարկայնության հարցը
829 դիտում
16:59 26-04-2024
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը
Այս բաժնից
1321 դիտում
22:15 18-10-2024
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
946 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը