1069 դիտում
16:49 27-04-2024
Այս գործընթացը կասեցնել հնարավոր չէ, սա ցանցային պայքար է. Սուրեն Պետրոսյան
Սա ցանցային պայքար է, ինձ ձերբակալեն, ավելի խելոքներն ու ուժեղներն են գալու։
Կիրանցում լրագրողներին ասել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, ով երեկոյան էր դուրս եկել ոստիկանության բաժնից, քանի որ Կիրանցի ճանապարհից բերման ենթարկվելուց 60 ժամ անց նրան մեղադրանք չէր առաջադրվել․
«Ամենակարևորը պայքարը վճռական է, սա պայքար չի միայն Տավուշի, Կիրանցի, Բեչքաբերի համար, սա պայքար է պետականության համար, սա արդեն առաքելություն է։ Պայքարի անկյունաքարը խաղաղ գործընթացն է, սա շատ կարևոր է, քանի որ մեզ անընդհատ ուզում են քաշել այլ դաշտ, մեղսագրելով տարբեր արարքներ, բայց մարդկանց ու շարժման վրա ցեխ շպրտելը չի հաջողվի։ Այս պրոցեսը կասեցնել հնարավոր չի։
Այս ամեն ինչը իր նպատակին հասնելու է։
Արդեն Եվրոպայում, տարբեր տեղերում հայ համայնքները սկսել են ինքնակազմակերպվել։ Սա ցանցային պայքար է, ինձ ձերբակալեն, ավելի խելքոներն ու ուժեղներն են գալու»,- ասել է Պետրոսյանը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
796 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը
904 դիտում
15:22 01-02-2025
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մեկնել են Վաշինգտոն
847 դիտում
13:42 01-02-2025
ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլավորներին ուղարկել հարկադիր պարապուրդի