211652_close_icon
views-count832 դիտում article-date 14:17 28-04-2024

Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է նոր կամիկաձե անօդաչուի մասին

News.am-ի փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ստեղծել է նոր կամիկաձե անօդաչու, որն ակնկալվում է, որ զգալիորեն կբարձրացնի ցամաքային զորքերի մարտական հնարավորությունները, գրում է Tasnim-ը։

Նոր անօդաչուի անունը դեռ չի հրապարակվում։

Նշվում է, որ այն նման է ռուսական ZALA Lancet անօդաչու թռչող սարքին։

Այս զենքը լայնորեն օգտագործվում է դարանակալումների դեմ պայքարում, գրում է իրանական լրատվամիջոցը։

Էլեկտրաօպտիկական համակարգեր և ներկառուցված մարտագլխիկ ունեցող «թափառող» ԱԹՍ-ն լայնորեն կիրառվում է ցամաքային մարտերում։ Նման անօդաչուները պտտվում են որոշակի տարածքի վրա՝ մինչև թիրախ հայտնաբերելը։

Հաշվի առնելով դրանց փոքր չափսերը՝ ցամաքային զորքերն իրենք կարող են փոխադրել այս ԱԹՍ-ները և օգտագործել տարբեր գործողություններում:

Նմանատիպ նյութեր