931 դիտում
11:09 29-04-2024
Երեւանում 4 նոր մանկապարտեզ է կառուցվում. Ավինյանը փոխքաղաքապետին հանձնարարեց արագացնել գործընթացը
Այս պահին Երեւանում նոր 4 մանկապարտեզներ են նախագծվում. Արաբկիրում թիվ 24-ը, Ծարավ Աղբյուրում, Նոր Խարբերդում նոր մանկապարտեզները եւ Կենտրոնում թիվ 1 մանկապարտեզն է ամբողջությամբ վերակառուցվում: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ նշեց փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը:
Նա իր խոսքում, մասնավորապես, նշեց. «Արաբկիրում թիվ 24 մանկապարտեզում նախագծման աշխատանքները շարունակվում են. այստեղ խնդիր էր ծագել ավտոտնակների հետ կապված, 4 ավտոտնակներն արդեն ապամոնտաժվել են եւ նախագծող կազմակերպությունն րդեն կարողանում է շարունակել իր աշխատանքը: Այս մանկապարտեզը կունենա 6 խումբ, ընդհանուր 180 երեխայի համար: Մի քանի ամսից կկարողանանք տեղափոխվել շինարարության փուլ:
Ծարավ Աղբյուր փողոցում մանկապարտեզը նախատեսվում է 10 խմբի համար: Նախնական հողատարածքը կազմել է մոտ 5 հազար քմ, սակայն դիմել ենք, որ հավելյալ եւս 3 հազար քմ հողատարածք հատկացվի: Նոր տեղադիրք է ունենալու մանկապարտեզը:
Ինչ վերաբերում է Նոր Խարբերդի մանկապարտեզին, այստեղ մենք դիմել ենք 500 քմ համայնքային հողի հատկացման մասով: Նախագծող կազմակերպությունը արդեն տրամադրել է կոորդինատները նոր հողակտորի: Այս մանկապարտեզը գործելու է 6 խմբով, 180 երեխա է հաճախելու այնտեղ:
Կենտրոնի թիվ 1 մանկապարտեզի շենքը վթարային է: Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացվել են քանդման աշխատանքներ: Այս մանկապարտեզի վերակառուցումը ընդգրկված է Եվրոպական ներդրումային բանկի երկրորդ ծրագրում: Այստեղ եւս գործելու է 6 խումբ, 18 երեխա»,-ասաց փոխքաղաքապետը:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը դիմելով Լեւոն Հարությունյանին, ասաց. «Քանի որ նոր մանկապարտեզների նախագծման աշխատանքներն արդեն բավական ժամանակ տեւել են, պետք է խնդրեմ ձեր անձնական հսկողության տակ պահեք, մասնավորապես, այս ծրագրերը:
Խնդրում եմ ամփոփեքն, ավարտին հասցնենք եւ հաջորդիվ արդեն հայտարարեք, թե երբ են հայտարարվելու շինարարության մրցույթները ամեն մեկի մասով»:
Նաեւ զեկուցվեց, որ 2019-2023 թվականը հիմնանորոգված մանկապարտեզներում հավելյալ 44 խմբեր են ձեւավորվել, իսկ 2024-ի ավարտին հավելյալ 45 խմբեր կլինեն: Շուրջ 2500 երեխա հվելյալ ընդգրկված կլինի մանկապարտեզներում:

Նմանատիպ նյութեր
937 դիտում
10:55 08-04-2024
Կարողանալու եք չէ՞ էնպես անեք, որ մետրոյում ժամանակը ցույց տա հետհաշվարկով. Ավինյանը՝ փոխքաղաքապետին
1944 դիտում
14:16 19-10-2015
Մերկելը խոստացել է արագացնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացը
1802 դիտում
14:17 09-04-2022
Եվրամիությունը խոստանում է արագացնել Ուկրաինայի անդամակցության գործընթացը
Այս բաժնից
865 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»