30107 դիտում
21:50 30-04-2024
Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել
Այսօր՝ ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Ժամը 00:30-ի սահմաններում «Բարս» կայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան թիվ 1868 չվերթի օդանավում մարդ է մահացել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Զվարթնոցի գծային բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մանուկյանի գլխավորությամբ։
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Զվարթնոց օդանավակայանի քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ադամյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 78-ամյա Մանուկ Մ.-ն է, ում ինքնազգացողությունը թռիչքի ընթացքում վատացել է, ապա ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա կենսաբանական մահը։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
57231 դիտում
11:53 18-12-2023
Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. ՌԴ քաղաքացին Նովոսիբիրսկ-Երևան չվերթի օդանավում հանկարծամահ է եղել
201170 դիտում
11:18 08-02-2022
Ողբերգական դեպք՝ Զվարթնոց օդանավակայանում. օդանավում հանկարծամահ է եղել ՌԴ 94-ամյա քաղաքացի
11527 դիտում
13:37 22-06-2015
Պուտինը ձեզ բոլորիդ է սպանելու. միջադեպ՝ Փարիզ-Մոսկվա չվերթի օդանավում. տեսանյութ