964 դիտում
22:26 30-04-2024
Շրջակա միջավայրի նախարարությունում մասնագիտական հանդիպում-քննարկում է անցկացվել
Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում մասնագիտական հանդիպում-քննարկում է անցկացվել Հայաստանում ներքին և ներգնա զբոսաշրջային ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների, զբոսաշրջային միավորումների ներկայացուցիչների, գիդ-ուղեկցորդների հետ։
Հանդիպմանը մասնակցել են ՇՄՆ Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը, բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարմսմբ զբաղվող ՊՈԱԿ-ների ղեկավարները և ՊՈԱԿ-ներում զբոսաշրջային բաղադրիչի զարգացման պատասխանատուները։
«Հանդիպման օրակարգում էին Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում զբոսաշրջային այցերի կազմակերպման հետ կապված հիմնախնդիրների վերլուծությունն ու այցելությունների կանոնակարգումը։
Ոսկեհատ Գրիգորյանը ներկայացրել է ոլորտն համակարգելուն ուղղված քայլերը և էկոզբոսաշրջաության պատշաճ կազմակերպման նախարարության տեսլականը։
Հանդիպման ընթացքում ոլորտում գործունեություն ծավալող անձինք ներկայացրել են մասնագիտական գործունեության ընթացքում ծագած խնդիրները՝ իրազեկման ցուցանակների բացակայութնունից մինչև ոլորտի վերաբերյալ համապատասխան գիտելիքները վերազինելու անհրաժեշտություն։ Բոլոր խնդիրները գույքագրվել են մասնագետների կողմից։
Ոսկեհատ Գրիգորյանը խոսել է զբոսաշրջային այցեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից բնության հատուկ պահպանվող տարածքների առանձնահատկություններին, պահպանության ռեժիմներին լավագույնս տիրապետելու անհրաժեշտության մասին։
Երկուստեք ներկայացվել են փոխգործակցության առաջարկներ, պայմանավորվածություն է ձեռքբերվել նմանատիպ հանդիպումները դարձնել պարբերական։
Նախարարության կողմից ոլորտի ներկայացուցիչների համար առաջիկայում կկազմակերպվեն տեղեկատվական արշավներ և այցեր դեպի բնության հատուկ պահպանվող տարածքներ՝ համատեղ նոր երթուղիներ և նախագծեր մշակելու հեռանկարով»,-նշված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր
1589 դիտում
16:52 05-06-2020
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարը շնորհավորական ուղերձ է հղել Շրջակա միջավայրի միջազգային օրվա առիթով
Այս բաժնից
412 դիտում
17:29 01-11-2024
Փաշինյանը կարևորել է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների արդյունավետ իրականացումը
373 դիտում
16:55 01-11-2024
Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության նոր վկայականների տրամադրման գործընթացը