931 դիտում
15:18 01-05-2024
Այն մարդիկ, որոնք կասեն՝ թե մենք Ռուսաստանի շպիոններ ենք, նիկոլական ուղղորդված պրոպագանդա է․ Հայկ Մարության
Բոլոր այն մարդիկ, որոնք կասեն, թե մենք Ռուսաստանի հետ կապ ունենք, կամ Ռուսաստանի շպիոն ենք, իմացեք՝ դա նիկոլական պրոպագանդա է:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Արտաքին կյանքի հետ կապված մեր ուժը առաջարկում է՝ առաջին հերթին մեզ սահմանակից պետությունների հետ ունենալ լավ հարաբերություններ, խոսքը Վրաստանի և Իրանի մասին է, Թուրքիայի և Ադրբեջանի հետ պետք է փորձենք արժանապատիվ հարաբերություններ կառուցել՝ մեր շահերը պաշտպանելով։
Պետք է, բնականաբար, եվրոպական պետությունների հետ ինտեգրման պրոցեսը նորմալ ընթանա, մենք եվրոպական ժողովուրդ ենք, եվրոպական ձևով ենք մտածում, մենք պետք է ամրապնդենք այդ ամեն ինչը։ Պետք է անպայման լավ կապեր ունենանք Ռուսաստանի Դաշնության հետ, ԱՄն հետ, Հնդկստանի, Չինաստանի հետ, բոլոր խաղացողների հետ մեր հարաբերությունները պետք է կապենք, դա ամենօրյա աշխատանքով պետք է արվի»,- ասաց նա։
Հարցին՝ նա ասում է՝ Հայաստանը եվրոպական երկիր է, բայց ձեզ համարում են ռուսական գործակալ, դուք ունե՞ք արտաքին հովանավորներ, նա պատասխանեց․
«Մենք արտաքին հովանավորներ չունենք, չենք էլ ունենալու, եվ հիշեք՝ բոլոր այն մարդիկ ովքեր երբևիցե կասեն, թե մենք Ռուսաստանի հետ կապ ունենք, կամ Ռուսաստանի շպիոններ ենք, դա նիկոլական պրոպագանդան է, դա ուրեն հստակ ուղղորդված է»։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
391 դիտում
17:29 01-11-2024
Փաշինյանը կարևորել է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների արդյունավետ իրականացումը
355 դիտում
16:55 01-11-2024
Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության նոր վկայականների տրամադրման գործընթացը