211652_close_icon
views-count1606 դիտում article-date 12:12 03-05-2024

Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում հայտնել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նրա տեղեկացմամբ՝ Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Սամվել Ղուկասյանն էլ նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։

Նշենք, որ երեկ՝ մայիսի 2-ին, Սամվել Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։

Նմանատիպ նյութեր