78472 դիտում
10:19 04-05-2024
Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ անձրևաջրերը մի քանի թունելներ վերածել էին լճակների․ մեծ թվով ավտոմեքենաներ մնացել էին ջրում․ վարորդներն էլ ամենաքաղցր խոսքերն էին ուղղում պատկան մարմիններին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 3-ին, Հանրապետությունում տեղացած հորդառատ անձրևի պատճառով մի իսկական քաոս էր ստեղծվել Երևանում։ Տարբեր վարչական շրջաններում անձրևաջրերը սելավատարերի խցանման պատճառով ողողել էին փողոցներ, բակեր ու թունելներ։ Ժողովրդին հայտնի Խանջյան փողոցից դեպի Ագաթանգեղոս փողոց տանող հատվածում, Մանկավարժական համալսարանի մոտ ավտոմեքենաները հայտնվել էին անձրևաջրերի մեջ, ինչի պատճառով էլ երթևեկությունը վերածվել էր «աջափսանդալի»։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդները տևական ժամանակ էր ամենաքաղցր խոսքերն էին ուղղում Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների որոշ ղեկավարների հասցեին, իսկ շատերից մի քանի ժամ պահանջվեց, որ ավտոմեքենաները քարշակների միջոցով դուրս բերեն անվտանգ վայր։
Տեղում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի ու վաշտերի հրամանատարներ Վլադիմիր Դերձյանի և Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ պարեկները անցել էին ուժեղացված ծառայության։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+