61526 դիտում
22:00 06-05-2024
Ոստիկանների ու քննիչների պրոֆեսիոնալ աշխատանքը տվեց իր արդյունքը․ ոստիկանության գնդապետի տղան, ով ատրճանակով զինված ավազակային հարձակում էր կատարել, չհասցրեց լքել ՀՀ սահմանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ մայիսի 5-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության (վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի), ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ( վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի), ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ ծառայողները, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ մայիսի 2-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարողը փորձում է Բագրատաշենի անցակետով հատել ՀՀ սահմանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանական խմբերը կարճ ժամանակում հասնում են Տավուշի մարզ և պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին ու ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Տավուշի մարզում բռնում և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխում Երևանի բնակիչ 26-ամյա Սուրեն Մելքոնյանին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինիս հայրը ոստիկանության գնդապետ է, նախկինում աշխատել է ոստիկանության Նոյեմբերյանի և Իջևանի բաժինների պետ իսկ կասկածյալին ոստիկանության Արաբկիրի բաժնից ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով ոստիկանների ու Արաբկիրի քննչական բաժնի քննիչների գրագետ ու պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում պարզվել է նաև՝ ում օժանդակությամբ ու դրդմամբ է նախկին ոստիկանապետի տղան ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով օժանդակողը Լոռու մարզի բնակիչ 53-ամյա Արթուր Մ․-ն է։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 2-ին ատրճանակով զինված ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գրիբոյեդով փողոցի 3-րդ շենքում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել։
Օպերատիվորեն ժամանել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը։
Ժամանել էին նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը։
Ահազանգով ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի մուտքերից մեկի 3-րդ հարկի բնակարաններից մեկի դռան մոտ հայտնաբերել էին մարտական ատրճանակ, իսկ տան տերն էլ ոստիկաններին հայտնել էր, որ իրեն անծանոթ անձը, նշված ատրճանակով զինված, հարձակվել էր իր վրա, երբ ինքը փորձել էր տուն մտնել, ապա ատրճանակի սպառնալիքի տակ հափշտակել իր պայուսակը, որում այլ իրերի հետ եղել էր նաև գումար, ապա դիմել էր փախուստի։
Տարածքը սահմանազատել էին պարեկ Նարեկ Մուրադյանն ու կրտսեր պարեկ Աղասի Հովհաննիսյանը։
Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։
Ժամանել էր նաև փորձաքրեագետը։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 125+
125+