211652_close_icon
views-count853 դիտում article-date 19:59 07-05-2024

Հայրենիքն է մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակի արժանապատիվ գոյության երաշխիքը․ Մետաքսե Հակոբյան

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը անդրադարձել է զիջումների դեմ պայքարում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը․

«Հայ Առաքելական եկեղեցին զանգերն է հնչեցնում. վտանգի մեջ է ՀԱՅՐԵՆԻՔԸ։ Ես զավակն եմ ՀԱՅՐԵՆԻՔԻ և ԵԿԵՂԵՑՈւ ու պարտավոր եմ և գնում եմ եկեղեցու կանչով…

ԱՐՑԱԽԻ ԹԵՄԱԿԱԼ ԱՌԱՋՆՈՐԴ ՎՐԹԱՆԵՍ ՍՐԲԱԶԱՆ. «Սիրելի  արցախցիներ,
Հազարամյա մեր բնօրրանի բռնազավթումի և կորուստի վերքը դեռ չսպիացած՝ շարունակվում է միակողմանի զիջումների վտանգավոր գործընթացը, որը գոյաբանական լուրջ մարտահրավերների առջև է կանգնեցրել Հայաստանի պետականությունը:

Հայրենիքն է մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակի արժանապատիվ գոյության երաշխիքը, ուստի պետք է իմաստություն և ուժ գտնենք մեր մեջ՝ հետ շրջելու վայրընթաց գնացող այս անիվը, որպեսզի Մայր Հայրենիքը չունենա Արցախի դառը փորձառությունը:

Սիրելիներ, հորդորում ենք բոլորիդ միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած խաղաղության և համերաշխության երթին: Հզոր Հայաստանը ցանկությունն է մեր քաջարի նահատակների և հիմքը մեր ապագա բոլոր իղձերի կատարման»։.

Նմանատիպ նյութեր