1492 դիտում
11:14 30-11-2024
Մետաքսե Հակոբյան. Արցախցին ունի արժանապատվություն, և նրա նպատակը, մինչ բնօրրան վերադառնալը, հայրենիքի այս հատվածում արժանապատիվ կեցության հնարավորություն ունենալն է. «Փաստ»
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները քիչ-քիչ հարմարվում են նոր իրականությանը՝ մտքում ունենալով Արցախ վերադառնալու նպատակը: Բնակարանի կամ տան ձեռքբերումը շարունակում է մնալ կարևոր հարցերի ցանկում առաջինը, հաջորդիվ՝ աշխատանքի հարց, Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալու դիլեմա, այստեղ նրանք ունեն մտավախություններ ապագայի հետ կապված:
ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասում է՝ 2023 թ.-ի սեպտեմբեր-հոկտեմբերին՝ բռնի տեղահանման ամիսներին արցախցիների մեծ հոսք կար:
«Այդ ժամանակ ընկալելի էին այդ հապշտապ, անկառավարելի սոցիալական աջակցությունները, որոնք այդ պահին կարող էին լուծում լինել: Չեմ կարող գնահատական տալ՝ դա պիտի ավելի քիչ թե շատ լիներ կամ այլ ձևաչափով, բայց դա մոտեցում էր, որ սկզբնական շրջանում մարդկանց կեցության հարցը բավարարեր: Սկիզբը համարենք դրական: Այնուհետև, երբ մարդիկ սկսեցին քիչ-քիչ սթափվել, ավելի իրատես դարձան ու իրականությունն ավելի հստակ նկատեցին, տեսան ու եղան դրա մեջ, սկսվեց կառավարության կողմից ծրագրերի տեղատարափը: Ընդ որում՝ ցանկացած պաշտոնյա, երբ անդրադառնում էր արցախցիների սոցիալական ծրագրերին՝ բնակարանային, գումարային, աշխատանքային և այլն, ապա առաջին նախադասությունը, որով սկսում էր իր միտքն, այն էր, որ սա կառավարության քաղաքականությունն է: Իշխանությունը հստակ դիրքավորվեց և ցույց տվեց իր քաղաքական որոշումն Արցախից բռնի տեղահանվածների նկատմամբ:
Սկզբնական շրջանում մասնագիտական վերլուծության խնդիր ունեինք, բայց և՛ սեփական կաշվի վրա զգալով, և՛ մեր հայրենակիցների հետ շփման արդյունքում, և՛ մասնագետների հետ տարբեր տեսակի խորհրդատվություններ անցկացնելուց հետո հասկանալի դարձավ այն, որ քաղաքականությունը, որն ընտրվում է նման իրավիճակներում, պետք է երկու նպատակից որևէ մեկը սպասարկի: Առաջին՝ մարդկանց արագ ոտքի կանգնեցնել, փորձել ինտեգրել, չզրկել երազանքներից ու իղձերից՝ Արցախ վերադառնալու մեր իրավունքի մասով, և փորձել, մինչ նպատակին հասնելը, ստեղծել արժանապատիվ կեցություն: Եթե սա լիներ քաղաքականության հիմքը, ապա, բնական է, այլ տեսակ էր լինելու սոցիալական աջակցությունը: Մյուս տարբերակը, որը կարող էր ընտրվել, ուղղակի ոչնչացնել, վերացնել, ինքնությունից զրկել, այնպես անել, որ մարդիկ փորձեին հրաժարվել իրենց արցախցի լինելուց, կամ ամենածանր տարբերակը՝ այնպես անել, որ մարդիկ ուղղակի հազարներով և տասնյակ հազարներով լքեին Հայաստանը: Մեկ տարի անց տեսնում ենք երկրորդ տարբերակը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:
Արցախի իշխանությունը, անկախ նրանից՝ դիմել են իրեն, թե ոչ, պարտավոր էր մեկ տարվա ընթացքում անել սոցիալական ուսումնասիրություններ, պետք է զուգահեռ արվեր Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից, որն իր պաշտպանության ներքո է վերցրել բռնի տեղահանվածներին: Պետք էր նախ ժամանակ առ ժամանակ արցախցիների կարիքների գնահատում անեին: Սկզբնական շրջանում բոլորս նույն կերպ էինք դիտարկվում, բայց ընթացքում փոփոխություններ են լինում: Օրինակ՝ մարդ կա՝ մեկ կամ մի քանի բիզնես է ունեցել մինչ տեղահանումը Հայաստան, կամ գալուց հետո կարողացել է հաջող կերպով բիզնես ստեղծել այստեղ: Ունեցել է բնակարան, ընթացքում գնել է էլի բնակարաններ: Կամ տեղավորվել է աշխատանքի՝ մեկը՝ 50 հազարով, մյուսը՝ 500 հազարով, երրորդը՝ 5 միլիոնով: Սրանք՝ որպես օրինակներ: Խոսվում էր աշխատանքի տեղավորման և ծրագրերի, դրանց տրամադրվող մեծ գումարների մասին, որոնք ծախսվել, ծախսվում և դեռ պիտի ծախսվեն: Սկսեցին մասնագիտություններ սովորելու առաջարկներ հղել:
Օրինակ՝ մարդը սովորեց որևէ արհեստ, պետությունը գումար ծախսեց դրա համար, այնուհետև գործիքներով ապահովեց, իշխանությունները հետևողակա՞ն են եղել՝ այդ անձը արտագաղթե՞լ է, թե՞ ոչ, տեղավորվե՞լ է աշխատանքի, ինչպե՞ս է փոփոխվել նրա սոցիալական վիճակն այդ ընթացքում, կամ չի վաճառե՞լ իր գործիքները և որոշ ժամանակ այդ գումարով իր կեցությունն ապահովել: Այսինքն՝ պետք էր հասկանալ, թե մարդկանց կյանքում ինչ սոցիալական փոփոխություններ են տեղի ունեցել: Բայց ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի իշխանությունների կողմից կատարված և ներկայացված նման ուսումնասիրություն չունենք»,-նշում է մեր զրուցակիցը: Մյուս կարևոր խնդիրը քաղաքացիություն ստանալու հարցն է: Հակոբյանի խոսքով, հայտարարվեց, որ դա քաղաքական որոշում է, բայց որևէ բացատրություն չի տրվում՝ «վերցնելով» պարտադրված քաղաքացիությունը՝ որտե՞ղ ես շահում և որտե՞ղ կորցնում, եթե չես «վերցնում» քաղաքացիությունը: «Շատ սպաներ այս ընթացքում ընդունվել էին հայկական բանակի շարքեր, բայց քաղաքացիություն ստանալու պահանջից հետո մի մասը լքեց բանակի շարքերը՝ մտածելով, որ երբ հնարավորություն լինի Արցախ վերադառնալ, չեն կարողանա դա անել: Եթե լինեին նորմալ իշխանություններ, որոնք ուզում էին իրենց պաշտպանության տակ վերցնել մարդկանց, ընդամենը օրենքի փոփոխությամբ կարող էին կարգավորել աշխատանքի ընդունման այդ պահանջը»,-հավելում է նա: Սոցիալական աջակցության՝ «40+10» ծրագրի մասին: «Արցախցիների շրջանում էմոցիաներ են առաջացնում, որ պետք է պահանջել դրա շարունակությունը, բայց ցանկացած խելամիտ, մի փոքր տրամաբանող մարդ հասկանում է, որ դա չի կարող հավերժ լինել: Մեր նպատակն է, մինչև Արցախ վերադառնալը, «40+10» աջակցություն ստանա՞լ: Արցախցին ունի արժանապատվություն, և նրա նպատակը, մինչ բնօրրան վերադառնալը, հայրենիքի այս հատվածում արժանապատիվ կեցության հնարավորություն ունենալն է:
Ամբողջական հոդվածը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր
850 դիտում
19:59 07-05-2024
Հայրենիքն է մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակի արժանապատիվ գոյության երաշխիքը․ Մետաքսե Հակոբյան
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին