211652_close_icon
views-count1030 դիտում article-date 22:53 07-05-2024

«Երբ չենք ունեցել պետություն, իսկ մեր երկիրը դե ֆակտո զավթված է ադրբեջանա-թուրքական ռեժիմի կողմից, եկեղեցին է պահել հողը եւ հայկականությունը». Նաիրա Զոհրաբյան aravot.am

«Մենք այսօր բոլորս պարտավոր ենք լինել սրբազան Հայաստանի, այս ազգային-ազատագրական շարժման կողքին, որովհետեւ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը ազգային-ազատագրական շարժում է»,-ասաց հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում, գրում է aravot.am-ը։ 

«Ես չեմ ուզում հիմա անդրադառնալ տարբեր կարգի անձրեւաորդերին, որոնք հիմա ցեխ են շպրտում եկեղեցու վրա, պետական ու օլիգարխների ռեսուրսները ներդրել են Հայաստանը զավթած թուրք-ադրբեջանական օկուպանտ ռեժիմի դեմ սկսված ազգային-ազատագրական պայքարը վարկաբեկելու համար։


Եկեղեցին միշտ եղել է հայ ժողովրդի կողքին, եկեղեցին մշտապես եղել է բանակի կողքին, հայ հոգեւորականն էր խաչը ձեռքին 44-օրյա պատերազմում կռվում, հայ հոգեւորականն էր զոհվում առաջնագծում 44-օրյա պատերազմի ժամանակ։ 

Նորից եմ կրկնում. չեմ ուզում սրբազան արշավի մասին խոսելիս հիմա խոսենք սրբապիղծների, Ալիեւի ստրուկների եւ կամակատարների մասին։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում 
 

Նմանատիպ նյութեր