2221 դիտում
19:42 14-06-2016
Երբ նայում ենք մեր թունելներին, տպավորություն է, թե էքստրեմալ սպորտաձևի ենք մասնակցում, իսկ ճանապարհները էքստրիմ են հիշեցնում. Նաիրա Զոհրաբյան
Խորհրդարանում ՀՀ նախագահի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրված «Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհ» Ֆինանսական պայմանագրի նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ Հայաստանի ճանապարհները, չնայած դրանց բարեկարգման համար տրամադրված վարկերին, էքստրիմ են հիշեցնում:
Հիշեցնենք, որ Եվրոպական ներդրումային բանկից տրանսպորտի ոլորտի համար նախատեսված է 51 միլիոն եվրոյի փոխառություն:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ինքը միակը չէ, ով անհանգստացած է վարկերի անարդյունավետ ծախսման համար:
«Ես հատուկ կամ բացառիկ մարդ չեմ, որը մտահոգություն ունի վարկերի արդյունավետության հետ կապված:
Հիշենք, նույն «Հյուսիս-հարավ»-ի հետ կապված Վերահսկիչ պալատի հայտնաբերած լրջագույն մտահոգությունները»,-ասաց պատգամավորը:
Նմանատիպ նյութեր
1306 դիտում
19:10 25-01-2024
Տպավորություն է, որ «ով բերեց Նիկոլին» բոզբաշը հենց նիկոլական խոհանոցում է եփում․ Նաիրա Զոհրաբյան
21986 դիտում
19:47 17-10-2020
Նաիրա Զոհրաբյան. Մեր Ռուստամը, մեր ընկերը, մեր եղբայրը, մեր սև հովազը, «Սև հովազ» ջոկատի հրամանատարը էլ չկա
Այս բաժնից
760 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
865 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
613 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին