721 դիտում
13:07 08-05-2024
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորից համախմբվել. Սեյրան Օհանյան
Ազգային տոնացույցում կան օրեր, որոնք սրբագույն խորհուրդ ունեն ինձ համար։ Ու թեև ժամանակն այսօր այլ բովանդակություն է հաղորդել համազգային արժեքներին ու պայքարին, հերոսական ճանապարհներին ու կռած հաղթանակներին, միևնույն է, հիշողությունը տանում է հետ՝ դեպի Հաղթանակների մայիս, Շուշի, դեպի հայրերի բնօրրան Արցախ, որի ամեն թիզ հողն ազատագրվել էր համազգային՝ Հայաստան- Արցախ- Սփյուռք եռամիասնության նվիրումի, պայքարի գնով ու սրբացել էր մեր մարտական ընկերների ու եղբայրների, մեր որդիների ու հայրերի արյամբ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Վերադառնում ես ներկա։ Բեկումնային օրեր։ Պատմական նշանակություն ունեցող իրադարձություններ։ Եվ հայ ժողովուրդը, որ ինչպես անցյալ դարասկզբին, այնպես էլ այսօր իր գոյության իրավունքը պաշտպանելու հրամայական ունի, ոտքի է կանգնել՝ վստահելով, համախմբվելով Հայոց եկեղեցու հոգևոր հայրերի շուրջ։
Իմ զորակցությունը հայտնելով Բագրատ սրբազանին և բոլոր այն հոգևորականներին, ովքեր «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» շարժման առաջին շարքերում են, իմ աջակցությունը հայտնելով մեր հայրենակիցներին, ովքեր դուրս են եկել պայքարի՝ հանուն Հայրենիքի պաշտպանության, այն խորին համոզմունքն ունեմ, որ Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել, դառնալ միասնական և արժանապատվորեն դիմակայելով մեզ ուղղված սպառնալիքներին՝ մեր պետության, ժողովրդի դեմ գործող ուժերին (ներքին, արտաքին) արժանի հակահարված տալ»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր
1802 դիտում
13:30 24-04-2022
Մենք իսկապես զորեղ ու անկոտրում ենք, երբ միասին ենք, և շարունակելու ենք պայքարել մինչև վերջ. Սեյրան Օհանյան
Այս բաժնից
487 դիտում
20:40 31-10-2024
Հակակոռուպցիոն ռազմավարությամբ իրականացվող բարեփոխումները ներկայացվել են ՏՀԶԿ պատվիրակությանը
979 դիտում
20:24 31-10-2024
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երվանդ Մանարյանի արձանի բացմանը
679 դիտում
20:07 31-10-2024
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն աշխատանքային այցով Բրազիլիայում է