38988 դիտում
14:10 08-05-2024
Ավտովթար՝ Արմավիրի մարզում. «BMW»-ն դուրս է եկել հանդիպակաց, բախվել երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը. կան վիրավորներ. պատճառը անվադողի պայթելն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 05:00–ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Գարեգին Մ.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին՝ դեպի Արմավիր ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Հացիկ գյուղի կամրջի երկաթե արգելապատնեշին և մոտ 20 մետր գլորվելով՝ հայտվել դաշտում՝ բախվելով ծառերին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գարեգին Մ.-ն, նրա ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 35–ամյա Կառլեն Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ:
Վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա և պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել հերթապահություն:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի, դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել և հերթապահություն են իրականացրել նույն վաշտի պարեկներ Ջեմմա Երանոսյանն ու Արայիկ Աբդոյանը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանն ու ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը:
Վթարի մասին ոստիկանության Արմավիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահան Տիգրանյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի անվադողի պայթելը, ինչի պատճառով վարորդը չի կարողացել կառավարել ավտոմեքենան և տեղի է ունեցել վթարը:
Ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դուրս է բերվել անվտանգ վայր:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+