211652_close_icon
views-count30092 դիտում article-date 12:37 25-01-2016

Լոռու մարզում 32-ամյա վարորդը Нива-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և 70 մետր գլորվել ձորը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի բնակիչ, 32-ամյա Համլետ Մոսինյանը իր վարած Վազ 2121 մակնիշի 14 SS 457 համարանիշի ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի 2-րդ կմ-ում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 70 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը նրա և ուղևոր, Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի բնակիչ, 54-ամյա Գագիկ Վերանյանը մարմնական վնասվածքներով քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ Թումանյանի ոստիկանապետ Արամ Ղազարյանի և բաժնի պետի տեղակալ Նարեկ Սիրադեղյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև տեղի հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան ու փակել գազի բալոնը: Ավագ քննիչ Կարեն Մոսինյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Արդեն քանի օր է, ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայութան օդերևութաբանության կենտրոնի աշխատակիցները՝ պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի գլխավորությամբ էլեկտրոնային լրատվամիջոցներով, մամուլով ու հեռուստատեսությամբ հանրությանը տեղեկացնում են, որ հանրապետությունում եղանակային ինչ պայմաններ են լինելու և հորդորում վարորդներին, որպեսզի զգոն լինեն, իսկ Ճանապարհային ոստիկանությունն էլ իր հերթին զգուշացնում էր վարորդներին, որպեսզի մեքենաների անվադողերը փոխեն ձմեռայինով: Որոշ վթարներում մեղքի իրենց բաժինն ունեն նաև վարորդները, քանի որ անվադողերը շատ դեպքերում կամ կիսամաշված են, կամ ամառային են, կամ էլ, ժողովրդի լեզվով ասած՝ քաչալ: [/color] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր