211652_close_icon
views-count1252 դիտում article-date 21:15 08-05-2024

«Մենք պիտի գնանք Գանձասար, երբ էլ որ լինի»․ «Տավուշը հանուն հայրենիքի» երթին միացել են ուսանողները. aravot.am

Aravot.am-ը գրում է. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթին միացել են Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսանողներ, նաեւ Արցախից՝ «Գանձասարը Բագրատ Սրբազանի կողքին է» գրությամբ պաստառներով։ Նրանց ողջունեց Բագրատ Սրբազանը։

 «Այստեղ մեր Կոնսերվատորիայի ուսանողների մի մասն է, ես մեծ մասին դասավանդել եմ, իրենց մի մասը Արցախից են եկել։ Ես ո՞վ եմ կամ որեւէ մարդ ո՞վ է, որ Գանձասարն իր կողքին լինի։ Մենք պետք է գանձասարված լինենք, Գանձասարի մեջ լինենք։ Մենք մի փոքրիկ փոշեհատիկ ենք Գանձասարի դիմաց, բայց Գանձասարի օրհնությունը մեզ հետ է։ Գանձասարը գերեվարված, անտեր մնացած վիճակում է։ Մենք էլ պետք է դրա պատասխանը տանք մեր ողջ կյանքով։ Պիտի գնանք Գանձասար, երբ էլ որ լինի»,-ասաց Բագրատ Սրբազանը։ 

Երթին միացել են երիտասարդներ տարբեր մարզերից։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթն այսօր մեկնարկել է Չարենցավանից, շուտով կհասնեն Երեւան։

 

Նմանատիպ նյութեր