«Հաղթանակ» կուսակցությունը միացել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը․Վիկտոր Մնացականյան
Ուրբանիստ, քաղաքային պլանավորող Վիկտոր Մնացականյանը հայտնում է․
«Ունենալով իր հիմնավոր մտահոգությունները երկրի ապագայի և զարգացման ընթացքի վերաբերյալ, խորապես հարգելով ժողովրդի կամքն ու ազնիվ ձգտումները` «Հաղթանակ» կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։
Ճանաչելով շարժումն արժանապատվորեն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և համոզված լինելով նրա ազնիվ մղումներում` հայտարարում ենք բոլորիս սթափեցնող և վերածնող այս շարժմանը միանալու մասին` այն դիտարկելով որպես ճակատագրական իրավիճակում հայտնված Հայրենիքը կործանումից փրկելու հնարավորություն։
«Հաղթանակ» կուսակցությունը ոչ թե զիջող, առավել ևս շարունակաբար զիջող, այլ հաղթո’ղ և արժանապատվություն ունեցող պետության կողմնակիցն է։