211652_close_icon
views-count1039 դիտում article-date 13:28 10-05-2024

«Վերջին շրջանի հաղթանակած միակ գեներալն է». Գրիգորի Խաչատուրովը միացավ Բագրատ Սրբազանի երթին

Գեներալ Գրիգորի Խաչատուրովը քիչ առաջ միացավ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին, որը շրջում է Երեւանի բուհերով:

Նրանք ողջագուրվեցին, որից հետո Սրբազանն ասաց. «հենց հիմա մեր կողքին է մեր շատ սիրելի հրամանատար, վերջին շրջանում միակ հաղթանակած գեներալ Գրիգորի Խաչատուրովը»:

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի պահանջ ներկայացրեց ժողովրդի անունից։ Բագրատ Սրբազանը մասնավորապես, հայտարարեց. «Վաղվանից առավոտ ժամը 10-ին բոլոր հնարավոր վայրերում խաղաղ անհնազանդության գործողություններ ենք անցկացնելու: Դիմում եմ բոլոր ուսանողությանը, բուհերին, այն գործարարներին, որոնց համար փողը գերագույն արժեք չէ և մնացած ուսումնական հաստատություններին՝ դասադուլ անելու։

Այսօր ևս Հանրապետության հրապարակում 18։30-ին հանրահավաք է նախատեսված։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր