86435 դիտում
16:07 12-05-2024
Եթե Երևանում պարեկների շնորհիվ թիկնապահներով շրջելը իսպառ վերացել է, ապա Արարատի մարզում պարեկները արհամարհած ունեն Ներքին գործերի նախարարի ու ՀՀ ՆԳՆ ոստիկանապետի հանձնարարականները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ , ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը բազմիցս զգուշացրել են ոստիկանությանն ու պարեկային ծառայությանը, որ չեն հանդուրժի այն դեպքերը, երբ ոստիկանները կամ պարեկային ծառայողը կցուցաբերի իրավապահին ոչ վայել պահվածք։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը հաճախակի ՊԾ Երևանի գնդի ղեկավար կազմին ու ՊԾ մարզային գումարտակների հրամանատարներին հանձնարարականներ է տվել, որ խիստ վերաբերվեն այն օրինախախտ վարորդների նկատմամբ, ովքեր չարամտորեն կխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, մեքենաները կվարեն ոչ սթափ վիճակում։ Խիստ հանձնարարականներ է տրվել նաև, որ պարեկները պետք է պայքար տանեն, այսպես ասած, թիկնապահներով շրջելու երևույթի դեմ։
Եթե ՊԾ Երևան քաղաքի գնդի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, հրամանատարի տեղակալներ Անդրանիկ Խաչատրյանի, Լևոն Մանուկյանի և գումարտակների հրամանատարների գլխավորությամբ Երևանում իսպառ վերացրել են թիկնապահներով «զվռնելու» երևույթը, ապա Արարատի մարզում բարձիթողի վիճակ է։
ՊԾ Արարատի գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանը, նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանը, արհամարհած ունեն ՀՀ ՆԳ նախարար Վ․ Ղազարյանի, ՀՀ ՆԳ ոստիկանության պետ Ա․ Հովհաննիսյանի հանձնարարականները, քանի որ հանրությանը հայտնի «Ավշարի Արայիկ» մականվամբ, ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Արայիկ Գրիգորյանը իրեն վեր է դասում օրենքից և մարզում շրջում է թիկնապահով՝ խոչընդոտ ստեղծելով մյուս վարորդների համար։
Նա շրջում է «Cadillac» մակնիշի «999 DD 99» համարանիշի ավտոմեքենայով, իսկ թիկնապահը՝ «Toyota Land Cruiser Prado» մակնիշի «991 ՕՕ 11» համարանիշի ավտոմեքենայով ու վարորդները չեն կարողանում հանգիստ մեքենան վարել, քանի որ «Ավշարի Արայիկն» ու նրա թիկնապահը ժողովրդի լեզվով ճանապարհը մի քանի տասնյակ կմ «իրենցով արած» են երթևեկում, նույնիսկ չանհանգստանալով, որ հետևից շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում կանչի վայր հասնել, քանի որ մեծն ձեռնարկատեր «Ավշարի Արայիկը» իր ուզած ճամփեքով, իր քեֆին, թիկանապահի ուղեկցությամբ «զվռնում է», իսկ ՊԾ Արարատի մարզի գումարտակի հրամանատար Գ․ Բաբաջանյանն ու 2-րդ վաշտի հրամանատար Գ․ Սարգսյանը իրենց «ականջներին օղ չեն արել» ՊԾ պետ Արթուր Խուդինյանի հանձնարարականը, որ նման «հոռի երևույթի» դեմ պետք է պայքարեն։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+