211652_close_icon
views-count790 դիտում article-date 19:35 13-05-2024

Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը

Քենիայում առնվազն 277 մարդ է մահացել մարտ ամսից սկսված հորդառատ անձրևների հետևանքով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնում է France Press-ը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների տվյալները։

Ըստ աղբյուրի՝ ավելի վաղ NTV Kenya տեղական հեռուստաալիքը, վկայակոչելով Ներքին գործերի նախարարության հայտարարությունը, հայտնել էր, որ մարտ ամսից Քենիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 238-ի, ավելի քան 70 մարդ համարվում է անհետ կորած։

Նմանատիպ նյութեր