211652_close_icon
views-count12085 դիտում article-date 19:26 13-05-2024

Հրդեհ՝ Երևանում. հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում Արամի փողոցում գտնվող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին պատկանող պատմամշակութային շենքում առաջացած կրակը կարճ ժամանակում մարվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 11-ին հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարաման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արամի փողոցի թիվ 25 հասցեի հարևանությամբ գտնվող չշահագործվող շինությունում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը, հրշեջներն էլ նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:

Հրդեհը, ըստ նախանական տեղեկությունների, բռնկվել է «Հայաստանի փոքրիկ երգիչների» շենքում:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյան

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր