211652_close_icon
views-count1039 դիտում article-date 20:39 13-05-2024

«Հայաքվե» նախաձեռնությունը բողոքի ակցիա կկազմակերպի Դատախազության առջև

«Հայաքվե» նախաձեռնությունը բողոքի ակցիա է կազմակերպում Դատախազության առջև․

«Վաղը` մայիսի 14-ին, ժամը 15:00-ին, բոլորին հրավիրում ենք ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ` Վազգեն Սարգսյան 5 հասցեով: 

«ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու ՀՀ դատախազություն՝ Մհեր Գրիգորյանի գլխավորած` սահմանագծման հանձնաժողովի կողմից սեփական իրավասությունների վերազանցման վերաբերյալ: 

Բոլորիդ ներկայությունը շատ կարևոր է»,- նշվում է հաղորդագրության մեջ։ 

Նմանատիպ նյութեր